воскресенье, 3 мая 2020 г.

Max Work/Au pair Գերմանիա/ կազմակերպությունը հանդիսանում է պաշտոնոկան ներկայացուցիչը Հայաստանում










Ընտանիքի պարտավորությունները՝
Ընտանիքը պարտավորվում է
· Կատարել մասնակցի բժշկական ապահովագրությունը
· Տրամադրել au-pair մասնակցին գրպանի գումար, ամսական 260 եվրոից սկսած
· Տրամադրել մասնակցին լեզվի դասընթացների համար գումար 50 եվրո
· Չխոչընդոտել մասնակցին անցակցնել իր ազատ ժամանակը
· Տրամադրել մասնակցին առանձին սենյակ իր հարմարություններով, առանձին լոգարանով
· Տրամադրել մասնակցին վարձատրվող արձակուրդ, 1 տարվա համար 28 օր
· Տրամադրել մասնակցին ներքին երթևեկության տոմս
· Ընդունել մասնակցին որպես ընտանիքի անդամ
Ըստ Ցանկության
· Հոգալ մասնակցի ճանապարհածախսը դեպի Գերմանիա, պայմանավորվելով մասնակցի հետ
· Տրամադրել մասնակցին հեռախոս, քարտ
Ընտանիքի կողմից բոլոր պարտավորությունների կատարումը վերահսկվում է նախապես կնքված պայմանագրով ընտանիքի, au-pair մասնակցի և հրավիրող գերմանական au-pair կազմակերպության կողմից, ով իր կնիքը և ստորագրությունը դնում է պայմանագրում, հետամուտ լինելու ընտանիքի կողմից պարտավորությունների կատարմանը:
Մասնակցին ներկայացվող պահանջները
· Մասնակիցը պետք է լինի 18-27 տ.
· Տիրապետի գերմաներենի մինիմալ՝ Ա1 մակարդակի (դասընթացները կազմակերպվում է մեր կողմից)
· Ցանկություն նոր մշակույթի ծանոթանալ
· Ընտանիքին օգնելու պատրաստակամություն
· Խրոնիկական հիվանդությունների բացակայություն

Комментариев нет:

Отправить комментарий