среда, 29 апреля 2020 г.

Max Work. Կազմակերպություն որը հանդիսանում է Au pair Գերմանիա ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ

Ինչո՞ւ ընտրել հենց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը որպես հյուրընկալող երկիր: Ի պատասխան այս հարցի կարելի է նշել հետևյալ առավելությունները.
              - օրինականության, ժողովրդավարության բարձր մակարդակ,
              - կենտրոնական աշխարհագրական դիրք Եվրոպայում,
              - հարմարավետ կլիմա,
              - հայկական համայնքի առկայություն:

1. Օրինականության, ժողովրդավարության բարձր մակարդակ:
   Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը հանդիսանում է Եվրոպայի ամենազարգացած պետություններից մեկը, որտեղ գերիշխող դիրք ունի oրենքը և հասարակության մեջ առկա բոլոր խնդիրները կարգավորվում են oրենքի համաձայն: Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի առաջին հոդվածում նշվում է. 'Մարդու արժանապատվությունը անձեռնմխելի է: Այն հարգել և պաշտպանելը հանդիսանում է բոլոր պետական իշխանությունների պարտականությունը'':  
    Յուրաքանչյուր Au-pair իր պարտականություններին անցնելուց արաջ պետք է ստանա աշխատանքի թույլատվություն Աշխատանքի դաշնային գործակալության կողմից, ուստի Au-pair-ի բոլոր պարտականությունները և իրավունքները սահմանվում են այդ գործակալության կողմից: Դուք կարող եք մանրամասն տեղեկատվություն ստանալ (գերմաներենով) հենց գործակալության էլեկտրոնային եջում: 

     Բացի այդ, որակավորված միջնորդ գործակալության օգնությամբ Գերմանիա ժամանած Au-pair-ները կարող են լիակատար տեղեկատվություն և օգնություն ստանալ իրենց իրավունքները պաշտպանելու համար: 
      Այսպիսով, կարելի է հստակ սահմանել, որ Դաշնային Հանրապետությունում Au-pair-ների իրավունքները լիովին հարգված և պաշտպանված են:

2. Կենտրոնական աշխարհագրական դիրք Եվրոպայում
     Գտնվելով հենց Եվրոպայի ''սրտում'', Գերմանիայում հյուրընկալող ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում հեշտորեն ճանապարհորդել հարևան երկրներ (Գերմանիան սահմանակցում է 9 պետությունների հետ):

3. Հարմարավետ կլիմա
           Գերմանիան աչքի է ընկնում հարմարավետ կլիմայով, ինչը արտահայտվում է նրանում, որ  այստեղ արտակարգ երևույթներ բնության մեջ, ինչպիսին են օրինակ երկրաշարժը կամ փոթորիկը, գրեթե տեղի չեն ունենում: Ի տարբերություն Հայաստանի, Գերմանիայում ամռանը շատ շոգ չի լինում, միջին ջերմաստիճանը հուլիս ամսին տատանվում է +16°C-ից մինչև +22°C, իսկ հունվար ամսին` +2°C-ից մինչև -5°C:

4. Հայկական համայնքի առկայություն
         Հայտնի է, որ հայ ժողովուրդը ունի բավական մեծ Սփյուռք, որի մի մասը բնակվում է նաև Գերմանիայի խոշոր քաղաքներում, ինչպիսին են Բեռլինը, Համբուրգը, Ֆրանկֆուրտը և այլն: Ներկայիս դրությամբ Գերմանիայում բնակվում է ավելի քան 25.000 հայ, ինչպես նաև մոտ 15.000 ապաստան փնտրող հայ փախստական:
           Հայկական ընտանիքի կարելի է հանդիպել Գերմանիայի ամբողջ տարացքում, ուստի Au-Pair-ներին բավական հեշտ է հայ ընկերներ գտնել և շփվել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, և այդպես հայրենիքից հեռու գտնվելով` պահպանել հայկական սովորույթները:

http://www.maxwork.am/am/aupairarmenia.html

Комментариев нет:

Отправить комментарий